72214 դիտում
22:38 11-09-2019
Արարատի մարզում մի կաթիլ մեղրի պատմությունն ավարտվել է նախկին փեսայի կողմից աներոջը դանակի մի քանի հարվածներ հասցնելով. վերջինս հիվանդանոցում մահացել է
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 11-ին, հիվանդանոցում մահացել է 70-ամյա Վոլոդյա Հարությունյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 30-ին «աջ գոտկային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերք, աջ ձեռքի 1-ին մատի կտրած վերք, պարանոցի առաջային շրջանի լաթաձև պատռած վերք» ախտորոշմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 30-ին ժամը 22:50-ի սահմաններում Վեդու բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հայտնել էին, որ նշված ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Փոքր Վեդի գյուղի բնակիչ, Վ. Հարությունյանը:
Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև հետաքննչական խումբը՝ հետաքննիչ Իսոյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել էին, որ նույն օրը ժամը 22:30-ի սահմաններում Փոքր Վեդի գյուղի սկզբնամասում գտնվող ծիրանենիների այգու մոտ անհիմն վիճաբանության ժամանակ Վ. Հարությունյանի նախկին փեսան՝ նույն գյուղի բնակիչ, 44-ամյա Հակոբ Ալթունյանը, դանակով հարվածել է Վ. Հարությունյանին՝ պատճառելով նշված վնասվածքները:
Նույն օրը կարճ ժամանակում Արարատի ոստիկանները՝ բաժնի պետ Վահան Աղգաշյանի գլխավորությամբ, հայտնաբերել էին Հ. Ալթունյանին և բերման ենթարկել ոստիկանության Արարատի բաժին:
Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ հարուցված քերական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2430 դիտում
17:56 10-11-2015
Աշոտի եւ նախկին փեսայի խոսակցությունը ավարտվել է ծանր հետեւանքներով: նա «կիսլատան» լցրել է նախկին փեսայի դեմքին