1132 դիտում
20:12 11-09-2019
Արարատ Միրզոյանն ու Դեյմոն Վիլսոնը քննարկել են դատաիրավական ոլորտի բարեփոխումները և Արցախյան հիմնախնդիրը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 11-ին հանդիպել է ամերիկյան «Ատլանտյան խորհուրդ» ուղեղային կենտրոնի փոխնախագահ Դեյմոն Վիլսոնի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
Խորհրդարանի ղեկավարը ողջունել է հյուրերին Հայաստանում և շարունակել այն երկխոսությունը, որը սկսվել էր Վաշինգտոնում՝ ԱԺ ղեկավարի աշխատանքային այցի շրջանակներում:
Հյուրերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել են, որ թե՛ իրենց կենտրոնում, թե՛ ԱՄՆ-ի օրենսդիր և գործադիր մարմիններում մեծ է հետաքրքրությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների նկատմամբ, այդ իսկ պատճառով իրենք ժամանել են Հայաստան՝ տեղում ծանոթանալու իրականացվող բարեփոխումներին:
Հանդիպման ընթացքում կողմերը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են նաև Հայաստանում տեղի ունեցող դատաիրավական ոլորտի բարեփոխումներին և Արցախյան հիմնախնդրին:
Քննարկման ավարտին Ատլանտյան խորհրդի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ԱՄՆ-ում ներկայացնելու Հայաստանում տեղի ունեցող գործընթացները և աջակցելու հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմանը:
Նմանատիպ նյութեր
1483 դիտում
13:01 31-05-2019
Արթուր Դավթյանը ԵԽ պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում դատաիրավական ոլորտի բարեփոխումները
1426 դիտում
20:10 08-07-2019
Արդարադատության նախարարը ԵՄ դեսպանի հետ քննարկել է դատաիրավական ոլորտի բարեփոխումները
Այս բաժնից
1630 դիտում
15:03 10-01-2025
«Հեռու եմ»․ Երգչուհի Սիրուշոն նոր երգ է ներկայացրել
1249 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան