1702 դիտում
16:14 11-09-2019
Նախարար Հակոբ Արշակյանը Տաջիկստանի իր գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ընդունել է Տաջիկստանի արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարար Ֆայզուլլոզոդա Զարոբիդդինին, ով Հայաստանում է ՝ մասնակցելու ՀԱՊԿ անդամ պետությունների Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՌՏՀՄՀ) 17-րդ նիստի աշխատանքներին:
Նախարար Հակոբ Արշակյանը, ողջունելով Ֆայզուլլոզոդա Զարոբիդդինին, ներկայացրել է նորաստեղծ նախարարության հիմնական ուղղություններն ու նպատակները: Նախարարը մանրամասնել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հիմնական առավելությունները՝ կրթությունից մինչև գիտահետազոտություն ու արդյունաբերություն։
Նա անդրադարձել է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելին՝ «Արմաթ»-ից մինչև «Թումո» և «ՔՈԱՖ», Պոլիտեխնիկի Ազգային ինժեներական լաբորատորիաների ծրագրից մինչև ստարտափ էկոհամակարգին ուղղված պետական քաղաքականություն։
Հակոբ Արշակյանն ընդգծել է հայկական գիտական մեծ ներուժի առկայությունը տեխնոլոգիական ոլորտի տարբեր ուղղություններում, անդրադարձել «Ինժեներական քաղաք» ծրագրին, ներկայացրել համաշխարհային անվանում ստացած հայկական ստարտափերը։
Նախարարը ներկայացրել է նաև թվայնացման ոլորտում Հայաստանի առաջընթացը և նշել, որ պատրաստակամ է այս ամենի փորձով կիսվելու, զարգացնելու գործընկերային հարաբերությունները Տաջիկստանի հետ։
Նախարար Ֆայզուլլոզոդա Զարոբիդդինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ տեղյակ է տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի ձեռքբերումներից, առաջընթաց զարգացումներից: Նա հանգամանալից ներկայացրել է իրենց նախարարության ոլորտային ուղղությունները, մանրամասնել երկրի տնտեսության զարգացման գործում ունեցած դերն ու նշանակությունը։ Ֆայզուլլոզոդա Զարոբիդդինը կարևորել է տեխնոլոգիաների զարգացումն ու դրանց կիրառությունը տնտեսության տարբեր ճյուղերում, ընդգծել, որ հետաքրքրված են մի շարք ուղղություններով համագործակցելու։
Նախարարը համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է աշխատել Տաջիկստանի համապատասխան մարմինների հետ և ներկայացնել համագործակցության կոնկրետ առաջարկներ։
Նմանատիպ նյութեր
2041 դիտում
13:04 14-06-2019
Նախարար Հակոբ Արշակյանը Տաջիկստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
1740 դիտում
13:53 07-06-2019
Հակոբ Արշակյանը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
Այս բաժնից
892 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21058 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1165 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու