211652_close_icon

Ցամաքուրդային համակարգերից օգտվելը կդառնա պայմանագրային հիմունքներով․ «ՀՀ»

views-count1420 դիտում article-date 10:25 11-09-2019
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Մեր երկրի ցամաքուրդային համակարգերի ընդհանուր երկարությունը շուրջ 1695 կմ է, որից Արարատյան դաշտում՝ 1532 կմ (շուրջ 90 տոկոս): Վերջինիս նախագծային թողունակությունը կազմում է 36,3 խմ/վրկ կամ 1145,0 մլն խմ/տարի, և ապահովում է ջրի հեռացումը դեպի Մեծամոր, Հրազդան և վերջին հաշվով՝ Արաքս գետ: Ի դեպ, Արարատյան դաշտի շուրջ 185 կմ երկարությամբ ցամաքուրդային համակարգերը նաև տարածքի ձկնաբուծական տնտեսությունների հետադարձ ջրերը տեղափոխելու համար են: Եվ ձկնաբուծական տնտեսությունների ավելացմանը զուգահեռ ավելացել է նաև այդ տնտեսություններից ցամաքուրդային համակարգ լցվող հետադարձ ջրերի ծավալը (կազմում է շուրջ 25,7 խմ/վրկ կամ 809 մլն խմ/տարի), ինչը, հասկանալի է, այդ համակարգերի պահպանման և շահագործման լրացուցիչ ծախսերի է հանգեցնում: Ջրային կոմիտեն ջրային օրենսգրքում փոփոխության առաջարկ է անում, ըստ որի վճար կսահմանվի՝ նվազեցնելով պետության բեռը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր