Վարչապետի այս որոշման հետ ոչ մի կերպ չեմ կարող հարմարվել. Գարիկ Պապոյանն՝ Ամուլսարի շահագործման մասին
Իմ դիրքորոշումը համընկնում է բոլոր այն մարդկանց դիրքորոշման հետ, ովքեր ուզում են պահպանեն շրջակա, առանց այդ էլ վերացած, բնությունը, ու չեն ուզում՝ Ջերմուկը արժանանա Չեռնոբիլի ճակատագրին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է երգիածաբան Գարիկ Պապոյանը:
«Մանթրաժը աննկարագրելի ա...
Բայց իմ դիրքորոշումը համընկնում ա բոլոր էն մարդկանց դիրքորոշման հետ, ովքեր ուզում են պահպանեն շրջակա, առանց այդ էլ վերացած, բնությունը, ու չեն ուզում Ջերմուկը արժանանա Չեռնոբիլի ճակատագրին:
Ես համարում եմ մեր վարչապետին իմաստուն և հեռուն նայող մարդ, բայց կիսելով իր որոշումների մեծ մասը այս մեկի հետ ոչ մի կերպ չեմ կարող հարմարվել..»,-գրել է նա: