211652_close_icon
views-count2425 դիտում article-date 16:49 22-12-2018

Գյուղերի խանութներից գողություններ էր արել ու բռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արարատի մարզի Գինեվետ գյուղում գողություն էր կատարվել: Դեկտեմբերի 4-ի ժամը 21:30-ից մինչև հաջորդ օրվա առավոտյան 8-ը, ինչ-որ մեկը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր գյուղի մթերային խանութի պատուհանը, հափշտակել փող, քաղցրավենիք, 600 տուփ ծախախոտ, 250 կրակայրիչ` տուժողին պատճառելով մոտ կես միլիոն դրամի նյութական վնաս: Ոստիկանության Արարատի բաժնում գողության մասին տեղեկացան դեկտեմբների 5-ին, ժամը 11:30-ի սահմաններում: Հաղորդումը ստանալուն պես իրավապահները դեպքի վայր մեկնեցին, ուսումնասիրեցին պատուհանը, խանութի տարածքը, թե որտեղից ինչ են հափշտակել, զրուցեցին վաճառողուհու հետ: Գողություն կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին: Քրեական հետախույզները գյուղում օպերատիվ հարցումներ անցկացրին: Առաջ քաշվեցին տարբեր վարկածներ: Ստուգվեց հարցախույզի ընթացքում ստացված տեղեկությունների իսկությունը, և հետևողական աշխատանքի շնորհիվ, դեպքից օրեր անց, գողությունը բացահայտվեց: Համալիր որոնողական աշխատանքների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ նշված հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Նոր ուղի գյուղի բնակիչ Թաթուլ Թարոյանը: Դեկտեմբերի 18-ին հարազատների հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում կասկածյալը ինքնակամ ներկացավ ոստիկանության Արարատի բաժին: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ Թարոյանը նշված գողությունից զատ, դեկտեմբեր ամսին կատարել է նաև այլ գաղտնի հափշտակություններ: Նոր ուղի գյուղի տներից մեկի բակից շինանյութ է գողացել, Փոքր Վեդի գյուղի խանութներից մեկից` ոգելից խմիչքներ: Գողության փաստով հարուցվել է քրեական գործ: Միջոցառումներ են ձեռնարկվում բոլոր հանգամանքները բազմակողմանի և օբյեկտիվ քննելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր