3428 դիտում
16:55 03-09-2019
Հայաստանը Վիտալի Շիշկինին քաղաքական ապաստան չի տրամադրել
Վիտալի Շիշկինի փախստականի կարգավիճակ շնորհելու-չշնորհելու և առհասարակ նրա՝ ապաստան հայցող հանդիսանալու-չհանդիսանալու հարցը որևէ կերպ հաստատելը կամ ժխտելը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի խախտում կլինի։ «[url=https://armenpress.am/arm/news/986770.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը:
«Միաժամանակ, հայտնում ենք, որ «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ապաստանի շնորհումը պետական մարմինների կողմից պետք է դիտարկվի Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների ներքո, և սույն օրենքի կամ ապաստանի և փախստականների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերի կիրառման ընթացքում որևէ պարագայում չպետք է ապաստան հայցողի կամ փախստականի մասին տեղեկություններ փոխանակվեն նրա քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկրի իշխանությունների հետ: Մինչդեռ, պետական մարմին կողմից տեղեկատվության փոխանցումը ԶԼՄ-ին միջնորդավորված կերպով կհանգեցնի վերը նշված օրենքի խախտմանը»,- ընդգծեց Դավթյանը:
ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատուն նաև հայտնեց, որ «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքը երբևէ չի կիրառվել:
Նմանատիպ նյութեր
2122 դիտում
10:45 06-09-2019
Շիշկինին ՀՀ-ում ապաստան տրամադրելու հնարավոր հետևանքը. «Փաստ»
1609 դիտում
09:13 10-09-2019
Վիտալի Շիշկինին արտահանձնե՞լ են. Միգրացիոն ծառայությունն ասում է՝ տեղեկություն չունի․ «168 ժամ»
3989 դիտում
10:11 14-02-2020
ՌԴ հատուկ ծառայությունները Վիտալի Շիշկինին վարակել են հեպատիտ E-ո՞վ. «Ժամանակ»
Այս բաժնից
1009 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
589 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը