Վլ. Պուտինը Գեղարվեստական մարմնամարզության պալատում հանդիպել է մարզուհիների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել է «Լուժնիկի» օլիմպիական համալիրում գտնվող Գեղարվեստայան մարմնամարզության պալատ և հետևել մարմնամարզուհիների ելույթներին:
Պուտինը մարզուհիներին հաղթանակների է մաղթել գալիք աշխարհի առաջնությունում. «Մենք հետևելու ենք ձեզ»:
Գեղարվեստական մարմնամարզության պալատը բացվել է 2019թ. հունիսին և դարձել աշխարհում մարմնամարզության ամենախոշոր մասնագիտացված կենտրոնը, որը կարող է ընդունել Օլիմպիադաների և աշխարհի առաջնությունների մակարդակի մրցաշարեր: