211652_close_icon
views-count1590 դիտում article-date 15:55 06-09-2019

«Լուսավոր Հայաստանը» ակնկալում է, որ Արման Բաբաջանյանը կվերադարձնի իրենց ցուցակով ստացած մանդատը․ հայտարարություն

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել Արման Բաբաջանյանի՝ խմբակցությունից դուրս գալու առնչությամբ։ Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարգում է պարոն Արման Բաբաջանյանի սկզբունքային դիրքորոշումը եւ ակնկալում է նրանից նույն սկզբունքայնությամբ վերադարձնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ստացած մանդատը։ Շնորհակալություն ենք հայտնում պարոն Բաբաջանյանին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում կատարած աշխատանքի համար եւ մաղթում հաջողություններ իր հետագա գործունեությունում»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Արման Բաբաջանյանը հայտարարել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքելու մասին։

Նմանատիպ նյութեր