Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզչի անունը
Օգոստոսի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ հունառոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարկան տվեց Լևոն Ջուլֆալակյանը:
Այսօր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել, ըստ որի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Էդուրադ Սահակյանը, հավաքականի 2-րդ մարզիչ կշարունակի աշխատել Սամվել Գևորգյանը, իսկ մարզիչ ՝ Գևորգ Ալեքսյանյանը: