Այսօրվանից ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, երեխաների անվտանգությունը ապահովում է ոստիկանությունը:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի առաջին օրերին ոստիկանության հատուկ աշխատանքն արդեն ավանդական է դարձել: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով՝ գրեթե ողջ համակարգն այսօրվանից մեկ ամսով անցել է ուժեղացված ծառայության:
Բոլոր ուսումնական հաստատությունների մոտ կլինեն ճանապարհային ոստիկաններ, պարեկապահակետային ծառայողներ, դպրոցական ու անչափահասների գծով տեսուչներ, օպերլիազորներ ու համայնքային ոստիկաններ: Նպատակը՝ մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է:
«Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ, ուսանողներ ու դասախոսներ, շնորհավորում ենք ամենապայծառ տոներից մեկի՝ գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Մաղթում ենք արդյունավետ դասաժամեր, գիտելիքի մեծ պաշար և իհարկե՝ անվտանգ ու ապահով օրեր»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ: