211652_close_icon
views-count4362 դիտում article-date 20:34 27-12-2018

Ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության․ ստուգատես Հանրապետության հրապարակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գալիք տոնական օրերի կապակցությամբ ոստիկանությունն արդեն անցել է ուժեղացված ծառայության: Դեկտեմբերի 27-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ ոստիկանության արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումների շարային ստուգատես, որն անցկացրեց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության բարձրաստիճան սպաներ, ստորաբաժանումների ղեկավարներ: ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրահանգեց ուժեղացված ծառայության ընթացքում հասարակական կարգն ապահովելիս հանդուրժողականություն չդրսևորել օրինախախտների նկատմամբ, ծառայության ընթացքում չպետք է լինեն բացթողումներ, այլապես թերացողները խիստ կպատժվեն: Ճանապարհային ոստիկանությանը հրաման տրվեց խիստ վերահսկողություն սահմանել ճանապարհներին, ոչ սթափ վիճակում գտնվող բոլոր վարորդները պետք է հայտնաբերվեն, ենթարկվեն վարչական պատասխանատվության, մեքենաներն էլ տեղափոխվեն պահպանվող հատուկ տարածքներ: Ոստիկանությունն այս օրերին կիրականացնի շուրջօրյա ուժեղացված ծառայություն՝ տոնական օրերին քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: Հարգելի քաղաքացիներ, կոչ ենք անում չխախտել հասարակական կարգը, անսթափ վիճակում չնստել ղեկին ու չխախտել օրենքը: Բոլոր օրինախախտները ենթարկվելու են պատասխանատվության: Ոստիկանությունն անելու է ամեն ինչ հասարակական կարգն ու անվտանգությունը ապահովելու համար, իսկ տոնական օրերի տոնականության ապահովումը բոլորիս իրավագիտակցության, փոխադարձ հարգանքի ու համերաշխության խնդիրն է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր