1260 դիտում
19:38 30-08-2019
Կոռուպցիայի դեմ պայքարն ամրապնդում է մարդու իրավունքների համակարգը. Արման Թաթոյանը մասնակցել է ՀՀ վարչապետի նախագահությամբ տեղի ունեցած Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստին
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է ՀՀ վարչապետի նախագահությամբ տեղի ունեցած հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստին: Նիստի ընթացքում Արդարադատության նախարարը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ լրամշակված նախագիծը: Այդ նախագծի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է 18 հիմնական նկատառում, որոնք գրեթե ամբողջությամբ ընդունվել են:
Նիստի ընթացքում Արման Թաթոյանը խոսել է Ռազմավարությամբ նախատեսվող ինստիտուցիոնալ համակարգի մասին: Նա նշել է, որ Ռազմավարության նախագծի այս տարբերակը ենթարկվել է էական լրամշակման՝ կարեւորելով երաշխավորելը նախագծով առաջարկվող Հակակոռուպցիոն կոմիտեի անկախությունը քաղաքական որեւէ մարմնից կամ որեւէ տեսակի քաղաքական ազդեցությունից: Խոսքն առաջին հերթին վերաբերում է հանցավորության դեմ պայքարի ոլորտին: Ռազմավարությամբ նախատեսվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ձեւավորվելու է ներկայում գործող քննչական մարմինների գործառույթների վերաբաշխման հիման վրա: Այս առնչությամբ Պաշտպանը կարեւորել է, որպեսզի խոշտանգման գործերը շարունակի քննել Հատուկ քննչական ծառայությունը՝ որպես անկախ քննչական մարմին:
Պաշտպանը նաեւ խոսել է Ռազմավարությամբ նախատեսվող Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եւ Մարդու իրավունքների պաշտպանի հարաբերակցության մասին:
Նիստին քննարկվել է նաեւ հայտարարագրերի ներկայացման, Ռազմավարության ընդունման դեպքում դրա հիման վրա նախատեսված միջոցառումների հանրային իրազեկման աշխատանքների կարեւորությունը եւ այլն: Մարդու իրավունքների պաշտպանը կարեւոր է համարում իր մասնակցությունը Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստերին, ինչը հնարավորություն է տալիս անմիջական մասնակցությամբ ներկայացնել առաջարկներ երկրում կոռուպցիայի դեմ պայքարի հարցերի վերաբերյալ՝ հաշվի առնելով կոռուպցիայի համակարգային բացասական ազդեցությունը մարդու իրավունքների համակարգի եւ իրավունքի գերակայության վերաբերյալ:
[b]
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմի
հանրային կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
3728 դիտում
21:12 28-12-2015
Վարչապետի նախագահությամբ տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի երկրորդ նիստը
Այս բաժնից
1474 դիտում
14:34 27-01-2025
Հայտնի են 2024-ի ՀՀ խոշոր հարկատուները
742 դիտում
14:21 27-01-2025
Անկարայում քննարկվել է ՀՀ-Թուրքիա կարգավորումը, սահմանային անցակետի բացումը
508 դիտում
13:57 27-01-2025
ՆԳ նախարարն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին