211652_close_icon
views-count13782 դիտում article-date 14:14 29-08-2019

Չելյաբինսկի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հայաստանցիներ են տուժել

Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի մարզի Աշինի շրջանում՝ Մ-5 մայրուղու վրա, տեղի է ունեցել ճանապարհատրասնպորտային պատահար։ Ինչպես հայտնում է [url=https://obzor74.ru/inomarka-vletela-v-gruzovik-na-trasse-v-chelyabinskoy-oblasti]obzor74.ru[/url] կայքը, Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենան, որը վարել է 41-ամյա մի տղամարդ, վազանց է կատարել չթույլատրված մասում և դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել 39-ամյա վարորդի վարած բեռնատարին։ Վթարի հետևանքով Hyundai-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Նշված ավտոմեքենայում եղել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, իսկ բեռնատարը վարել է Բաշկորտստանի քաղաքացի։

Նմանատիպ նյութեր