211652_close_icon
views-count1398 դիտում article-date 21:30 26-08-2019

Ոստիկանները բացահայտեցին Կենտրոն վարչական տարածքում կատարված գողությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 20-ի գիշերը Կենտրոն վարչական տարածքում` խանութից, գեղեցկության սրահներից գողություններ էին կատարվել: 3-դեպք մի գիշերվա ընթացքում: Գողության մասին առաջին ահազանգը ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացվեց ժամը 5.35-ին: Օպերատիվ կառավարման կենտրոնից հայտնում էին, որ մեկ ժամ առաջ անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Մաշտոցի պողոտայում գտնվող հագուստի խանութի դուռը և սրահից գողացել է 7 դրամապանակ և 1 պայուսակ: Րոպեների տարբերությամբ` բաժնում գողությունների մասին ևս երկու հաղորդում ստացվեց` տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Պուշկինի և Թումանյան փողոցներում գտնվող գեղեցկության սրահների դռները, գողացել գումար և խնամքի պարագաներ: Հետաքննություն իրականացնող մարմինը ձեռնարկեց օրենքով նախատեսված բոլոր գործողությունները` գողությունները կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Եվ հետևողական աշխատանքը օրեր անց դրական արդյունք տվեց: Քրեական հետախույզները, օպերատիվ տվյալները իրացնելով, օգոստոսի 21-ին նշված գողությունները կատարելու կասկածանքով Բուռնազյան փողոցից բերման ենթարկեցին 17-ամյա մի երիտասարդիւ: Նա տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր