211652_close_icon
views-count1615 դիտում article-date 18:52 22-08-2019

Ոստիկանները բացահայտեցին «Մերսեդեսներից» կատարված գողությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 11-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում մի քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ գիշերը գողացել են Սարյան փողոցում կայանված իր «Մերսեդեսի» կողային հայելիները: Ահազանգը ստանալուն պես քրեական հետախույզները սկսեցին համապատասխան միջոցառումներ ձեռնարկել: Որոնողական աշխատանքները շարունակվում էին, երբ օգոստոսի 20-ի առավոտյան օպերատիվ կառավարման կենտրոնից նոր ահազանգ ստացվեց: Այս անգամ, դարձյալ գիշերը, Արամի փողոցի շենքերից մեկի մոտ կայանված «Մերսեդեսի» հայելիներն էին գողացել: Ձեռագիրը նույնն էր. թիրախը բացառապես «Մերսեդես» մակնիշի մեքենաներն էին: Վերջին հաղորդումից ժամեր անց, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, իրավապահները պարզեցին, որ նշված գողությունները կատարել է Ամիրյան փողոցի 21-ամյա մի բնակիչ: Նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին և տվեց խոստովանական բացատրություն: Հանգամանքները պարզվում են: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր