211652_close_icon
views-count178966 դիտում article-date 14:00 26-08-2019

Արտակարգ դեպք Սևանա լճի «Բոռա-Բոռա» լողափի ջրային հատվածում. 25-ամյա հայ երիտասարդը փրկել է 27-ամյա իրանցու կյանքը, ով ջրահեղձ էր լինում. ժամանել է մարզի ոստիկանապետը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «մասնակի ջրահեղձություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետ Ղուկասյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 27-ամյա Մուղսեն Ֆահրաջի Մուհամադինն է։ Մինչ Սևանի բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Գեղարքունիքի մարզի ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 17։20-ի սահմաններում Սևանա լճի «Բոռա-Բոռա» լողափի ջրային հատվածում Մ. Մուհամադդին կորցրել է գիտակցությունը և բերանքսիվայր ընկել ջրի մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրան փրկել է այդ պահին նշված վայրում գտնվող Սևանի բնակիչ՝ 25-ամյա Բաբկեն Գևորգյանը, ով, ինչու չէ, նաև վտանգելով իր կյանքը, նետվել է լճի մեջ և իրանցուն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ դուրս բերել ջրից։ Այնուհետև Բ. Գևորգյանը նրան ցուցաբերել է առաջին բուժօգնությունը, որից հետո արդեն օպերատիվորեն ժամանած Սևանի բժիշկները նրան տեղափոխել են հիվանդանոց։ Փաստի առթիվ ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [b]Սևան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Բաբկեն Գևորգյանն է, ով փրկել է 27-ամյա իրանցու կյանքը [/b][img]https://st0.shamshyan.com/editor/0950432001566814589634126.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր