Էրդողանի հրամանագրով Սահակ եպս. Մաշալյանը սքեմ կրելու արտոնություն է ստացել
Կ.Պոլսի Հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2019թ. օգոստոսի 9-ին թիվ 1416 հրամանագրով Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին հասարակական վայրերում սքեմ կրելու արտոնություն է տվել, գրում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2019/08/23/%D4%B7%D6%80%D5%A4%D5%B8%D5%B2%D5%A1%D5%B6%D5%AB-%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1-%D5%BA%D5%A1%D5%BF%D6%80%D5%A1%D6%80%D6%84-%D5%84%D5%A1%D5%B7%D5%A1%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6/162691]Ermenihaber.am[/url]-ը:
։
Հրամանագրով չեղյալ է հայտարարվել 2010 օգոստոսի 18-ին ընդունված որոշումը, որով հասարակական վայրերում սքեմ կրելու թույտվությունը տրվում էր պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին։
Նշենք, որ Թուրքիայում հասարակական վայրերում սքեմ կրելու իրավունք է տրվում միայն եկեղեցու տվյալ պահի առաջնորդին: Պետության կողմից նման արտոնության տրամադրումն ընկալվում է որպես կատարված ընտրության պաշտոնական հաստատում:
Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտին Պոլսի Հայոց 84-րդ պարտրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի վախճանից հետո սկսվեց նոր պատրիարքի ընտրությունների կազմակերպման գործընթաց։ Որպես այդ գործընթացի բաղկացուցիչ մաս, նախ տեղի ունեցան պատրիարքի տեղապահի ընտրությունները, որի արդյունքում տեղապահ ընտրվեց Սահակ եպս. Մաշալյանը։