211652_close_icon
views-count2405 դիտում article-date 22:42 22-08-2019

Մալաթիայի ոստիկանները բացահայտեցին մեքենաներից գողությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 17-ին, ժամը 11.55-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում մի քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ րոպեներ առաջ կոտրել են Բաբաջանյան փողոցում կայանված իր «Մազդայի» ապակին և սրահից գողացել պայուսակը: Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ էր ձեռնարկում, երբ ժամը 14.25-ին բաժնում ստացվեց նույնատիպ մեկ այլ ահազանգ: Այս անգամ կոտրել էին Իսակովի պողոտայում կայանված «Մերսեդեսի» ապակին և սրահից գողացել դրամապանակ, որում եղել էր փող ու քարտեր: Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունները կատարել է Իսակովի պողոտայի բնակիչ 18-ամյա մի երիտասարդ: Նույն օրը նա բերման է ենթարկվել բաժին, տվել խոստովանական բացատրություն և մասամբ ներկայացրել գողոնը: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր