Հրայր Թովմասյանը շնորհավորել է Ամենայն Հայոց կաթողիկոսին տարեդարձի կապակցությամբ
ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին տարեդարձի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՍԴ-ից:
Ուղերձում ասված է.
«Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոս
Նորին Սուրբ Օծություն
Տեր Տեր Գարեգին Երկրորդին
Վեհափա՛ռ Տեր,
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձերդ Սրբությանը ծննդյան տարեդարձի առթիվ:
Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, հաջողություն Ձեր հովվապետական գործունեության մեջ և կորով՝ հայ բազմադարյա առաքելական հավատքի պահպանման ու Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հզորացման նվիրական գործում: Թող անսպառ լինեն նաև առ երկինք ուղղված Ձեր սրտաբուխ աղոթքներն` ի պաշտպանություն մեր Հայրենիքի ու սահմանների ամրության:
Լիահույս ենք, որ Տիրոջ օգնությամբ ու զորակցությամբ Ձեր հովվապետության հետագա տարիներին կշարունակեք հայրենանվեր գործունեությունը՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, համայն հայության ու բազմադարյան Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու:
Որդիական խոնարհությամբ մատչիմ ի համբույր Ձերդ Սրբության Օծեալ Աջույն»: