2280 դիտում
17:56 20-08-2019
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրավասու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով պետության շահերին էական վնաս է պատճառվել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձիք 2017-2018թթ. ընթացքում վերահսկողական գործառույթներ
իրականացնելիս, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը:
Մասնավորապես, 2017-2018թթ. ընթացքում իրականացրած վերահսկողական գործառույթների շրջանակներում Երևան քաղաքի վարչական տարածքում հայտնաբերված խախտումների կապակցությամբ վարչարարություն իրականացնելիս շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ:
Այսպես, 22 տնտեսվարող սուբյեկտեների մոտ խախտումներ հայտնաբերելուց հետո, պաշտոնական փաստաթղթերում ներառելով ակնհայտ կեղծ տեղեկություններ, որ խախտումներ չեն հայտնաբերվել, վարչական պատասխանատվության չեն ենթարկել, ինչպես նաև առանց օրենքով նախատեսված բավարար հիմքերի, ազատել են օրենքով սահմանված պատասխանատվությունից, ինչի արդյունքում պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս՝ մոտ 2.200.000 ՀՀ դրամի չափով:
Ուստի, նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցակազմի հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ, դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 1-ի մասի և 314-րդ
հոդվածի հատկանիշներով:
Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ Քննչական կոմիտեին:
[b]ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
505 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
652 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1123 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը