Փիրուզ Հայրապետյան. Ամուլսարը ոչ սար է, ոչ էլ հանք. Ամուլսարը դիագնոզ է
Փիրուզ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան [url=https://https://www.facebook.com/piruz.hayrapetyan/posts/2640734282637603]էջում[/url] գրել է.
Ամուլսարը ոչ սար ա, ոչ էլ հանք: Ամուլսարը դիագնոզ ա: Դի-ագ-նոզ:
Դիագնոզ ա նաև մեր գիտական հանրույթի համար: Ուրեմն՝ ունենք ա-կա-դե-մի-ա՝ իր երկրաբանական, կեսաբանական, քիմիական, տոէլչգիտեմինչ ինստիտուտներով, ունենք համալսարանի համապատասխան ֆակուլտետներ: Պուպուշ, կամարապատ շենքեր: Ունե՞նք՝ ունե՞նք:
Լավ, լսա՞ծ-տեսա՞ծ կաք, որ էս կառույցները ինստիտուցիոնալ մակարդակով (անհատական մակարդակովը՝ մի կողմ) Ամուլսարի հարցը քննարկեն, հայտնեն մասնագիտական հստակ դիրքորոշում, մեզ ու ձեզ զինեն մասնագիտական փաստարկներով կամ հակափաստարկներով:
Դիագնոզ համար 1: Մեր գիտական իստիտուտները, գիտական հանրույթը անհաղորդ են իրական կյանքին, իրենք արած-բզբզածը սենյակների ներսում ա, ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ա, ինքնանպատակ ա:
Դիագնոզ համար 2: Ինչպես Սերժի, էնպես էլ ներկա ժամանակներում, իրենք մնում են իշխանությունների (ոչ թե պետության) պոչին կպած, ձկան նման լուռ, «խեղճ», անլեզու, սպասարկու, իրենց գիտական-ակադեմիական անկախության վրա թքած»: