211652_close_icon
views-count8055 դիտում article-date 22:51 17-08-2019

Վայոց ձորի մարզպետի կողմից հետապնդվում եմ. թողնում եմ ֆերմերությունը. ֆերմեր. NEWS.am

Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի կողմից ես հետապնդման եմ ենթարկվում: Այս մասին [url=https://https://news.am/arm/news/529084.html?fbclid=IwAR0qJNguS9Hw2zOLpzQ0WDqcg6VNA2K4_KT20LfgFWKXpJvBflekLJg1gWM]NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասաց ֆերմեր Տիգրան Եղոյանը, ում վերջերս հրավիրել էին Եղեգնաձորի ոստիկանություն: «Ինձանից հետաքրքվում էին, թե իմ կողմից հրապարակված նյութերը որտեղից են, ով է այդ ամբողջ ինֆորմացիան ինձ տվել: Ես տեղեկացել եմ, որ այդ ամենը ուղղորդվում է Վայոց Ձորի մարզպետի կողմից: Ես տեղեկացել եմ, որ մարզպետը իրավապաշտպան Արտակ Գալստյանի եւ իմ դեմ նյութ է նախապատրաստել: Էդ տվյալները, որոնք ես հրապարակել եմ բրուցելոզի մասին միտում ունեն աճելու: Մարզպետը վրեժխնդիր է եղել, որ ես հայտարարել եմ, որ Վայոց Ձորի մարզպետն իր տեղում չէ: Դրա վառ ապացույցն էլ այն է, որ Քարագլուխ համայնքում դեպի արոտավայր տանող ճանապարհը փակել են` թույլ չտալով, որպեսզի ես անասուններին տանեմ արոտավայր: Ես ստիպված մեքենաներ եմ բերել, որ անասուններին տեղափոխեմ: Նույնը աշնանն է լինելու, երբ անասուներին իջեցնելու լինեմ: Եւս մեկ անգամ հայտարարում եմ, որ այո, Վայոց ձորի մարզպետն իր տեղում չէ եւ ինքն իր լծակները ներդնում է ճնշում գործադրելու համար»,- ասաց ֆերմերը: Տիգրան Եղոյանը հայտարարեց, որ ինքը չի ընկրկելու եւ ընդհակառակը` պայքարելու է, թողնելու է ֆերմերությունը եւ զբաղվելու է քաղաքականությամբ: Մանրամասները՝ [url=https://news.am/arm/news/529084.html?fbclid=IwAR0qJNguS9Hw2zOLpzQ0WDqcg6VNA2K4_KT20LfgFWKXpJvBflekLJg1gWM]NEWS.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր