1977 դիտում
10:36 16-08-2019
Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել
ԼՂՀ ՊԲ հրետանային զորամասերից մեկի նախկին հրամանատար, գնդապետ Գրիգորի Սահակյանն իր թեկնածությունն է առաջադրել սեպտեմբերի 8-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար: Այս մասին Գրիգորի Սահակյանը հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ․
«Սիրելի՛ հայրենակիցներ, Պաշտպանության Բանակի շարքերում 27 տարի ծառայելուց հետո որոշում եմ կայացրել անցնել քաղաքացիական կյանքի և իմ ներդրումն ունենալ երկրիս զարգացման գործում, իմ գիտելիքներն ու եռանդը նվիրել այդ մեծ գործին:
Տարիների ընթացքում ձեռք բերած փորձս մտադիր եմ ներդնել Արցախի Հանրապետության մայրաքաղաքի զարգացման ու բարգավաճման գործում և կառավարման ոլորտում:
Այսպիսով` սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններին առաջադրել եմ իմ թեկնածությունը Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար: Ինձ համար բարձրագույն արժեքներ են մարդը, արժանապատվությունն ու իրավունքը, ուստի, իմ նախընտրական ծրագրի հիմքում արդարության գաղափարն է:
Ստեփանակերտը բոլորիս երազանքների տունն է, իսկ երազանքներն իրականություն դարձնելու գործում անելիք ունի մեզնից յուրաքանչյուրը:
Սիրելի՛ ստեփանակերտցիներ, ակնկալում եմ ձեր աջակցությունը:
ՏԻՄ ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին մաղթում եմ առողջ ու գաղափարական մրցակցություն: Հաջողություն մեզ բոլորիս»:
Նմանատիպ նյութեր
2841 դիտում
12:03 26-08-2019
«Սասնա ծռեր»-ը սատարում է Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու Գրիգորի Սահակյանին. հայտարարություն
1125 դիտում
15:41 24-02-2014
Պոլսահայ Գայուշ Չալըքմանն Իշխանաց կղզիների քաղաքապետի թեկնածու է առաջադրվել
Այս բաժնից
412 դիտում
14:52 16-05-2024
Հայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆ
793 դիտում
22:35 15-05-2024
Սլովակիայի վարչապետի վիճակը ծանր է, նրան դեռ վիրահատում են. նախարար
643 դիտում
21:26 15-05-2024
Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանում է Ադրբեջան