211652_close_icon
views-count7618 դիտում article-date 14:44 18-05-2015

Աբովյանի քաղաքապետի ընտրությունները զավեշտի են վերածվում. Պալաչի անուն-ազգանունով եւ հայրանունով եւս մեկ թեկնածու է առաջադրվել. իրար դեմ մրցակցելու են դուրս եկել Ծառուկյանի սանիկը, մորաքրոջ տղան, օգնականը եւ այլոք

Աբովյանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար արդեն 6 թեկնածու է առաջադրվել: Բայց զավեշտալին այն է, որ նույն անունով, ազգանունով և հայրանունով երկու թեկնածու է առաջադրվել: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացավ, որ Արթուր Հարությունյանի` Պալաչի անուն-ազգանուով եւս մեկ թեկնածու է առաջադրվել, բայց հետաքրքիրն այն է, որ նրանց հայրանուններն էլ են համընկնում` Արթուր Հարությունյան Գեղամի: Առաջադրվել է նաեւ Էդվին Թաթեւոսյանը, ով Գագիկ Ծառուկյանի ազգականն է, սակայն ոչ լավ հարաբերությունների մեջ են, ինչպես նաև Կարապետ Իսրայելյանը, Սամվել Հակոբյանը եւ ԱԺ տարածքային հանձնաժողվի մշտական փորձագետ Վահագն Գեւորգյանը: Բոլոր թեկնածուներն էլ անկուսակցական են, սակայն վերջինս սատարում է ՀՀԿ-ին: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Աբովյանի քաղաքապետի թեկնածուներից «Կինգ Դելյուքս» ընկերության սեփականատեր, Գագիկ Ծառուկյանի սանիկ, ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, հեռացվել է Հանրապետական կուսակցությունից` կուսակցական վերադաս մարմնի որոշումները չկատարելու համար: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ՀՀԿ կազմակերպչական գծով պատասխանատու Ռուբեն Թադևոսյանը: Իսկ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրումները սկսվել են: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ն սատարելու է Վահագն Գեւորգյանին, ով երկար տարիներ է, ինչ ԱԺ-ում փորձագետ է: Ավելին` Գագիկ Ծառուկյանի օգնականն է: Առաջադրվելու ցանկություն է հայտնել նաեւ Արթուր Հարությունյանը՝ Պալաչը: Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի եւ Պալաչի հարաբերությունները, մեղմ ասած, լավ չեն: Ավելին, թե ՀՀԿ-ն, թե Գագիկ Ծառուկյանը պաշտպանելու են Վահագն Գեւորգյանի թեկնածությունը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացել էր նաեւ, որ թեկնածուները իրենց փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչեւ մայիսի 17-ը: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Մինչ այդ էլ տեղեկացրել էինք, որ կառավարությունը նիստ պետք է հրավիրի եւ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու որոշում ընդունի: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: Որոշման հրապարակումից 40-րդ օրվա վերջին կիրակի օրը կանցկացվեն ընտրությունները, ինչը ենթադրում էր, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին: Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետ, Գագիկ Ծառուկյանի փեսան` Կարապետ Գուլոյանը, վերջերս նշանակվեց Կոտայքի մարզպետ, ինչից հետո քաղաքապետի պաշտոնը թափուր մնաց:

Նմանատիպ նյութեր