211652_close_icon
views-count2064 դիտում article-date 18:31 12-08-2019

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին

Այսօր՝ օգոստոսի 12-ին, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Անվտանգության խորհրդի գրասենյակում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սեյյեդ Քազեմ Սաջջադիին՝ վերջինիս խնդրանքով: Դեսպան Սաջջադին, տեղեկացնելով իր պաշտոնավարման քառամյա շրջանի ավարտի և Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքների մասին, շնորհակալություն հայտնեց անցնող ժամանակահատվածում ՀՀ տարբեր գերատեսչությունների՝ ԻԻՀ դեսպանությանը ցուցաբերած աջակցության համար: Ջերմ ու բարեկամական մթնոլորտում անցնող հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը հազարամյակների ընթացքում ապացուցել են բարձր մակարդակի քաղաքական, տնտեսական ու մշակութային հարաբերությունները պահպանելու ու զարգացնելու երկուստեք ցանկությունը: Բարձր գնահատելով երկու երկրների ու ժողովուրդների փոխօգնության ու փոխգործակցության հարուստ պատմությունը՝ քարտուղար Գրիգորյանը նաև շնորհակալություն հայտնեց դեսպան Սաջջադիին Հայաստանում իր դիվանագիտական առաքելության տարիների ընթացքում իրականացրած աշխատանքի ու ցուցաբերած նվիրվածության համար և հաջողություն մաղթեց վերջինիս նոր նշանակումներում: Հանդիպման ընթացքում նաև անդրադարձեղավ առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելություններին, ինչպես նաև համատեղ ծրագրերին:

Նմանատիպ նյութեր