2192 դիտում
21:38 11-08-2019
«Տուրիստներն անմիջապես աղբ են նկարում, խայտառակ ենք լինում աշխարհով մեկ». Կարինե Դանիելյան. Tert.am
«Վատ աղբահանությունը բազմաթիվ էկոլոգիական խնդիրներ կարող է առաջացնել: Ամենավտանգավորը, որ կարող են առաջանալ, էպիգենիաներն են, որովհետև աղբի հետևանքով զարգանում են միջատները և այն միկրոբները, որոնք առաջացնում են տարբեր տեսակի հիվանդություններ: 2-րդը` գարշահոտությունն է, իսկ 3-րդը՝ որոշ վայրերում այրում է տեղի ունենում, ինչի հետևանքով օդային ավազանն աղտոտվում է թունավոր տոքսիկ նյութերով»,- այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/08/11/karine-danielyan/3069112]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:
Նրա խոսքով` բազմաթիվ երկրներում ընդունված է աղբն այրելու մշակույթը, սակայն դա կատարվում է շատ բարձր ջերմաստիճանի պայմաններում, որպեսզի տոքսիկ նյութերը ոչ թե առաջանան, այլ քայքայվեն: Իսկ մեր երկրում, եթե քաղաքացիները փորձեն ինքնուրույն նման ճանապարհով վերացնել աղբը, ապա դա մեծ վնաս կհասցնի մթնոլորտին:
«Մենք վաղուց պետք է անցում կատարեինք աղբի տեսակավորմանը և վերամշակմանը: Ամիսներ առաջ Մոսկվայից ինձ մի հայ գործարար էր դիմել, որ այստեղ կազմակերպեր աղբի վերամշակում: Տևական ժամանակ դիմել է բոլոր պատկան մարմիններին: Նրան տարածք չեն տրամադրել և թույլ չեն տվել աշխատել»,- ասաց Կարինե Դանիելյանը:
Նա նաև ընդգծեց այն փաստը, որ այժմ տուրիստական շրջան է և զբոսաշրջիկներն այցելելով մեր երկիր` առաջինն ականատես են լինում աղբակույտերի:
«Տաքսու վարորդն ինձ պատմեց, որ տուրիստների է տեղափոխում, և հենց մտնում են քաղաք ու տեսնում են այդ աղբը, անմիջապես սկսում են նկարել: Խայտառակ ենք լինում աշխարհով մեկ»,- ասաց բնապահպանը:
Նմանատիպ նյութեր
9013 դիտում
13:56 24-02-2016
Տուրիստներն ասում են` ձեր մոտ «գեյ» կյանքն ինչ լավ է. Մամիկոն Հովսեփյան
Այս բաժնից
865 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
973 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
700 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին