211652_close_icon
views-count75009 դիտում article-date 11:05 11-08-2019

Լոռու մարզում 22-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել մորն ու անչափահաս աղջկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Արման Ռևազյանը իր վարած Mercedes մակնիշի 35 RF 317 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Թումանյան 5 հասցեի մոտակայքում վրաերթի է ենթարկել Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակիչ՝ 38-ամյա Արմինե Առաքելյանին և նրա աղջկան՝ 5-ամյա Հասմիկ Կոծինյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ ավագ հետաքննիչ Արմեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր