45026 դիտում
11:00 31-07-2014
Աբովյան քաղաքում 27-ամյա վարորդը Ваз 21112-ով վրաերթի է ենթարկել 3 խոշոր եղջերավոր անասունների ու բախվել ծառին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 31-ին, խոշոր եղջերավոր անասունների վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Բալահովիտ գյուղի բնակիչ, 27-ամյա Բագրատ Հակոբյանը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում՝ Անմար կրակի հուշարձանի դիմաց, իր վարած Ваз 21112 մակնիշի 27 ՕՕ 007 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 խոշոր եղջերավոր անասունի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կովերին բախվելուց հետո Բ. Հակոբյանն ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին:
Վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Աբովյանի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էմին Մարգարյանի և ավագ տեսուչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ Կոտայքի բաժնի ոստիկանապետի գլխավորությամբ: Տեղում աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ Նարեկ Մելիքյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում անասունների սեփականատեր՝ Աբովյան քաղաքի 9-րդ փողոցի բնակիչ, 73-ամյա Սաշիկ Մարկոսյանն ասում էր, որ ինքն իր ընտանիքը պահում էր այդ անասուններով, ու հիմա չգիտի, թե ինչ է անելու: Կովերից 2-ը սատկել են, իսկ 3-րդն այնքան ծանր վնասվածքներ է ստացել, որ անասնաբույժը խորհուրդ տվեց մորթել նրան:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Աբովյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը և Աբովյանի քաղաքապետարանի կոմունալ ծառայութան ներկայացուցիչները, ովքեր ճանապարհի լվացման աշխատանքներ կատարեցին, քանի որ այն ամբողջովին արյունոտ էր:
Նախնական տվյալներով Ваз 21112 մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 800.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 48.000 դրամ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)