211652_close_icon
views-count1090 դիտում article-date 18:36 09-08-2019

Արցախի պաշտպանության նախարարն ու պետնախարարն այցելել են հրետանային բրիգադներից մեկը, ճաշել զինվորների հետ

Օգոստոսի 9-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, ՊԲ-ի առանձին հրետանային բրիգադներից մեկն է այցելել ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը: Բարձրաստիճան հյուրերը ծանոթացել են զորամասում, պիլոտային ծրագրի համաձայն, վերջերս ներդրված պարենային ապահովման առանձնահատկություններին, ճաշել զինվորների հետ, ծրագիրն իրականացնող մասնավոր ընկերության պատասխանատուներից հետաքրքրվել գործընթացի հետագա զարգացման հեռանկարներով: Գրիգորի Մարտիրոսյանը, անչափ կարևորելով ընկերության ղեկավարների պատրաստակամությունը տեղական տնտեսվարողների հետ համագործակցելու և առավելագույնս տեղական արտադրանքի վրա հիմնվելու առումով, վստահեցրել է, որ կառավարությունը կանի հնարավոր ամեն ինչ այս հարցում նրանց աջակցելու համար: Պետական նախարարն ու ՊԲ հրամանատարը այցելել են նաև <<Էյ բութս>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որն արդեն իսկ նոր նմուշի ճտքակոշիկներ է մատակարարում ՊԲ զինծառայողներին: Այստեղ հյուրերին ներկայացրել են գերմանական և չինական սարքավորումներով աշխատող գործարանի հնարավորություններն ու արտադրական գործընթացի առանձնահատկությունները, պատրաստակամություն հայտնել, ըստ անհրաժեշտության, մեծացնել արտադրական հզորության ծավալները:

Նմանատիպ նյութեր