5806 դիտում
11:16 09-08-2019
Աստղիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժուռնալիստների միության նախագահ, Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Աստղիկ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել: ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի առաջին մասի՝ իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը:
Տեղեկացանք, որ Աստղիկ Գեւորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալը: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց Աստղիկ Գեւորգյանից, թե արդյոք նա ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը. «Իհարկե ոչ, եւ այդտեղ մի քանի գործոններ կան. որեւէ բան չի կեղծվել, ընդամենը պայմանագիր է կնքվել, եւ ոչ մի թյուրիմացություն այդտեղ չկա, եւ երրորդը` վաղեմության ժամկետն է կիրառվելու»:
Ասել է թե` Ժուռնալիստների միության նախկին նախագահը պատասխանատվությունից կխուսափի վաղեմության ժամկետի կիրառման արդյունքում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
19679 դիտում
23:29 03-08-2018
Մեղադրանք է առաջադրվել ՀՀ Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին. ՀՔԾ պետ
30333 դիտում
19:08 02-03-2020
Մեղադրանք է առաջադրվել Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանին
Այս բաժնից
1267 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»