19643 դիտում
23:29 03-08-2018
Մեղադրանք է առաջադրվել ՀՀ Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին. ՀՔԾ պետ
Քիչ առաջ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում «Օրակարգ» հաղորդման շրջանակներում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ներկայացրել է «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ» թիվ 0038 հրամանը: Այն 2008 թվականի փետրվարի 23-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից ստորագրված հույժ գաղտնի հրաման է, որը ուղարկվել է ՀՀ ՊՆ տարբեր ստորաբաժանումներին:
Ինչպես տեղեկացրեց ՀՔԾ պետը՝ այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին: Լրագրողի հարցին ի պատասխան նա նշել է, որ մեղքն ապացուցելու դեքում Արմեն Գևորգյանին սպառնում է 6 տարվա ազատազրկում, իսկ որպես խափանման միջոց` ստորագրությամբ չհեռանալ երկրից:
Նա նշել է, որ երբ Սերժ Սարգսյանի հակառակորդները ՍԴ-ում վիճարկել էին ընտրությունների արդյունքները, Արմեն Գևորգյանը փորձել է ճնշում գործադրել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի վրա:
Նա բարձրաձայնել էր, դիմել ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին, ասել էր, որ իր վրա ճնշում են գործադրում, որ կայացնի Սերժ Սարգսյանին ձեռնտու որոշում: Քննության ժամանակ այս հրապարևակումն ամբողջությամբ հաստատվեց: Սասուն Խաչատրյանի խոսքով, Արմեն Գևորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ փորձել է ճնշում գործադրել Վալերի Պողոսյանի վրա: Նա մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ, 332 հոդվածի 3-րդ մասով, որը ծանր հանցանք է:
Արմեն Գևորգյանը 2007 թվականի հունիսից մինչև 2008-ի ապրիլը զբաղեցրել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
3587 դիտում
13:34 03-10-2016
Սերժ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ Նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արմեն Գևորգյանին
5758 դիտում
11:16 09-08-2019
Աստղիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
30291 դիտում
19:08 02-03-2020
Մեղադրանք է առաջադրվել Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանին
Այս բաժնից
334 դիտում
18:19 28-11-2024
ԱԺ-ում հանդիպել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները
421 դիտում
18:07 28-11-2024
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր