211652_close_icon
views-count67569 դիտում article-date 19:26 07-08-2019

Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է կեղծ գեներալների

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 5-րդ կետերի 34-312 հոդվածի 1-ին մասի, 38-34-312 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով անցյալ ամիս հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Արման Ս-ի և Հրաչյա Գ-ի նկատմամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս կասկածվում են խոշոր չափի խարդախություններ կատարելու մեջ։ Կան տեղեկություններ, որ նրանք այցելել են Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի տարբեր զորամասեր, որտեղ շփվել և ծանոթացել են զինվորների հետ ու ներկայացել են, որ իրենք մեծ շրջապատի տեր գեներալներ են և «զինվորների ծառայությունը բարենպաստ պայմաններով ապահովելու, մի գումարտակից մեկ ուրիշ գումարտակ տեղափոխելու, զիննվորական հոսպիտալում տեղավորելու, ինչպես նաև զինծառայությունից ազատելու հարցերը վերևների հետ լուծելու» նպատակով զինվորներից ու նրանց հարազատներից պահանջել և ստացել են տարբեր չափի գումարներ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 2018 թվականի սեպտեմբերից մինչև այս տարվա մայիսն ընկած ժամանակահատվածում «կեղծ գեներալները» զինվորների ծնողներից և միջնորդ հանդիսացող անձանցից մաս-մաս ստացել և հափշտակել են խոշոր չափի գումարներ։ Գումարների չափը եղել է 5000 դրամից մինչև 5000 ԱՄՆ դոլար։ Պարզվել է նաև, որ Արման Ս-ն այս տարվա մայիսին Ռուսաստանի Դաշնությունում բնակվող իր ծանոթից տեղեկանում է, որ նրա մտերիմը Ռուսաստանի Դաշնության իրավապահների հետ խնդիրներ ունի և խոստացել է, որ նրան քրեական պատասխանատվությունից կարող է ազատել ու դրա դիմաց Երևանում միջնորդից ստացել է խոշոր չափի ռուսական ռուբլի։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր