Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 65 միլիոն 633 հազար ՀԴՄ կտրոն ավել է տրվել. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԴՄ կտրոնների տրամադրման թվի վերաբերյալ տվյալներ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում:
«2019 թվականի առաջին 7 ամիսների ընթացքում՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 65 միլիոն 633 հազար ՀԴՄ կտրոն ավել է տրվել, ինչը ապահովել է ավելի քան 170 մլրդ դրամի հավելյալ առևտրաշրջանառություն»,- գրել է վարչապետը: