5092 դիտում
23:07 27-06-2016
Դատարանը մերժեց ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի հայցն` ընդդեմ Նարեկ Մալյանի և Իզաբելլա Աբգարյանի
Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանը մերժել է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի հայցը՝ ընդդեմ ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի, քաղաքացի Իզաբելլա Աբգարյանի:
Մհեր Ենոքյանը պահանջում էր 2մլն դրամ փոխհատուցում՝ իրեն զրպարտելու համար:
Հիշեցնենք, որ նա Նարեկ Մալյանին դատի էր տվել սոցիալական ցանցում իր այն գրառման համար, որ «քանի դեռ մեր երկրում մարդիկ իրենց իրավունք կվերապահեն տարբեր տեղերում մարդասպաններին սրբացնել, բազմաթիվ Բարաբբաներ՝ Հիսուսի փոխարեն Պիղատոսի կողմից ազատված մարդասպանը, ազատ կարձակեն, ու Քրիստոսներ կխաչվեն»:
Իսկ Իզաբելլա Աբգարյանին Մհեր Ենոքյանը դատի էր տվել նրա այդ գրառման տակ գրառման համար:
Հիշեցնենք, որ մինչ այս 24 մտավորականներ էլ դիմել էին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ դատապարտելով իր խորհրդականի պահվածքը: Նամակում մասնավորապես ասված է.
«Մենք դատապարտում ենք 20 տարվա վաղեմության գործով ՀՀ ոստիկանապետի խորհրդականի պահվածքը սոցիալական ցանցերում՝ բանավեճի թույլատրելի բոլոր նորմերը անցնող գրառումների տեսքով՝ ուղղված թե՛ Ենոքյանի, թե՛ արդար դատ պահանջող, կամ, թե Ենոքյանին սատարող քաղաքացիների հասցեին:
Ձեր խորհրդականն է՛լ ավելի ագրեսիվ դարձավ, երբ նրա դեմ Ելենա Օվսյաննիկովայի զրպարտության գործով ներկայացված հայցին ավելացավ ևս մեկը՝ Մհեր Ենոքյանինը:
Այսպիսով, Ձեր խորհրդականի դեմ երկու հայց կա զրպարտության գործով, ինչը ամենևին չի կարող պատիվ բերել ՀՀ ոստիկանությանը»:
Նարեկ Մալյանը դատարանի վճիռին անդրադարձել է գրելով. «Օվերտոնի պատուհանը փակվեց»:
Ավելի վաղ նա ՖԲ իր էջում share էր արել այն տեսանյութը, որում Մհեր Ենոքյանը խոստովանում է, որ սպանել էր համակուրսեցի Աղաջանովին:
Նմանատիպ նյութեր
2132 դիտում
13:47 06-08-2019
Դատարանը մերժել է Դանիել Իոաննիսյանի հայցն ընդդեմ Նարեկ Մալյանի
1046 դիտում
11:16 11-01-2023
Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ-ի․ Sputnik Արմենիա
25547 դիտում
19:40 21-12-2018
Մարդասպանին արդարացնելը մեղք է. Արսեն Արշակյանը՝ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին արդարացնողներին. Armtimes.com
Այս բաժնից
547 դիտում
13:03 25-01-2025
Էրազմուս+ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է
784 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
715 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը