1524 դիտում
11:06 06-08-2019
Թրամփն արգելափակել է ԱՄՆ-ում Վենեսուելայի իշխանությունների սեփականությունը
Սպիտակ տունը տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է «սառեցնել» ԱՄՆ-ի իրավասության ներքո գտնվող Վենեսուելայի իշխանություններին պատկանող սեփականությունը, գրում է [url=https://www.theguardian.com/us-news/2019/aug/06/trump-freezes-all-venezuelan-government-assets-in-us]The Guardian[/url]-ը:
Նշվում է, որ ցուցակում է հայտնվել Վենեսուելայի կենտրոնական բանկը, ինչպես նաև PDVSA պետական նավթային ընկերությունը: Արգելափակումը սկսել է գործել օգոստոսի 5-ից։
Նշվում է, որ սահմանափակումները տարածվում են Վենեսուելայի իշխանությունների սեփականության վրա, որոնք գտնվում են ԱՄՆ-ի տրամադրության տակ, հետագայում պետք է դառնան ԱՄՆ-ի սեփականությունը կամ պատկանում են Միացյալ Նահանգներից ցանկացած քաղաքացու:
«Վենեսուելայի իշխանություններ ասելով նկատի ունենք պետությունն ու կառավարությունը, ցանկացած քաղաքական ստորաբաժանում, գերատեսչություն կամ դրանց կառույցները»,- ասված է հայտարարության մեջ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ չնայած օրենքն առևտրային էմբարգո չէ, այն նախագահ Նիկոլաս Մադուրոյի հեռացման ԱՄՆ-ի առավել վճռական գործողությունների ազդարարումն է այն ժամանակից ի վեր, երբ Թրամփի վարչակազմը հունվարին ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին ճանաչեց Վենեսուելայի օրինական առաջնորդ:
Նմանատիպ նյութեր
1180 դիտում
20:59 31-07-2024
Հունգարիան արգելափակել է Վենեսուելայի վերաբերյալ ԵՄ հայտարարությունը. Politico
1771 դիտում
23:05 31-07-2014
ԱՄՆ֊ը պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի իշխանությունների նկատմամբ
2316 դիտում
14:03 19-01-2020
Վենեսուելայի նախագահ Մադուրոն պատրաստ է ուղիղ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի իշխանությունների հետ
Այս բաժնից
1225 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
778 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել
895 դիտում
23:30 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Սաուդյան Արաբիա