211652_close_icon

Կառավարության անդամները պարում են Խնձորեսկի կամրջի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count9145 դիտում article-date 13:55 05-08-2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գործադիրի ներկայացուցիչներն այս պահին Սյունիքի մարզում են՝ Խնձորեսկում: ՀՀ վարչապետը ուղիղ հեռարձակմամբ հայտնեց, որ Խնձորեսկի կամրջի վրա են: Կառավարության անդամները կամրջի վրա պարել են: Վարչապետին ուղեկցում են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՊՆ Դավիթ Տոնոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Վարչապետը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքում և կատարել գրառում․ «Խնձորեսկ, Սպարապետի օր՝ նվիրված Մխիթար Սպարապետին և մեր ազգի բոլոր փառապանծ Սպարապետներին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր