Ավելի քան 2,7 մլն դիտում՝ համացանցում. ավանակն իր տիրոջ հետ «երգել է» Էլթոն Ջոնի հանրահայտ երգը. ՏՍԱՆՅՈՒԹ
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում ավանակն իր տիրոջ հետ «երգում է» Էլթոն Ջոնի «Circle of Life» հիթը, որը հնչել է «Առյուծ արքան» մուլտֆիլմում:
Անմոռանալի կատարմամբ տեսանյութը հրապարակել է ֆեյսբուքյան օգտատեր Թրեվիս Քինլին: Տեսանյութը հավաքել է 2,7 մլն դիտում:
Տեսանյութում տղամարդը ցուցադրում է իր ձիուն եւ ավանակին եւ սկսում է երգել, ապա նրան միանում է ավանակը: