39-ամյա խուլ կինը առաջին անգամ լսում է. ավելի քան 2,5 մլն դիտում համացանցում
Համացանցում հայտնվել է հուզիչ մի տեսանյութ, որում ներկայացվում է, թե ինչպես է 39-ամյա խուլ բրիտանուհին կյանքում առաջին անգամ մարդկային ձայն լսում։
Բրիտանուհի Ջոաննա Միլը ի ծնե խուլ է եղել։ Սակայն Բիրմինգհեմի Queen Elizabeth հիվանդանոցի բժիշկների շնորհիվ նա կարողացել է վերականգնել լսելու ունակությունը։
Մոտ 4 շաբաթ առաջ բժիշկները վիրահատել են նրան՝ տեղադրելով հատուկ իմպլանտներ, ինչը հնարավորություն է տվել Ջոաննային լսել շրջապատի ձայները։
Տեսանյութը YouTube-ում հայտնվելուց կարճ ժամանակ անց արդեն հավաքել է ավելի քան 2,5 մլն դիտում։