10310 դիտում
18:21 01-08-2019
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանները պղծելու մեջ կասկածվողը 51-ամյա կին է. նա Նոր Խարբերդի բնակիչ է
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այս պահին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության ծառայողները Աշտարակ քաղաքում հայտնաբերել և Երևան են տեղափոխում Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ՝ 51-ամյա Գրետա Մնացականյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանները պղծելու մեջ։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/01/1131457/]հայտնել [/url]էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, անհայտ անձինք պղծել են «Եռաբլուր» պանթեոնում Ապրիլյան պատերազմում զոհված զինվորականների շիրիմաքարերը:
Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել էր ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը, ով նաև տեսանյութ էր հրապարակել: Տեսանյութում երևում է, որ մոմ կամ այլ հեղուկ է թափված գերեզմանների վրա:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։