2644 դիտում
12:54 01-08-2019
Ավտոմաքսատունը կտեղափոխվի Գյումրի. կառավարությունը դրա համար կհատկացնի 181 միլիոն դրամ
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու նախագծին:
Մաքսատան ստեղծման համար հատկացվելու է Գյումրիում պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գտնվող 21.5 հեկտար մակերեսով տարածքը: Գյումրիում այս կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ է լինելու 181 միլիոն դրամ։
Ըստ նախագծի հիմնավորման՝ 4.5 հեկտարը բավարար է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների համապատասխան սրահների ու կայանման հրապարակի համար, մնացած տարածքում ստեղծվելու է արտաքին տնտեսական գործունեության կենտրոն:
«Սպասվում է մեքենաների ներկրման աննախադեպ մեծ ծավալ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից, այդ պատճառով շատ հրատապ և շատ արագ ձեռնարկել ենք այս նախագիծը: Այս տարվա հունվարի 1-ից մինչև հուլիսի 31-ը ներկրվել է 68 հազար ավտոմեքենա, իսկ նախորդ ամբողջ տարվա ընթացքում ներկրվել էր 67 հազար մեքենա»,- նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 9-ին Նորագավիթի ավտոմաքսատուն այցից հետո ՊԵԿ նախագահին հանձնարարել էր միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
1310 դիտում
13:01 21-06-2022
Հինգ սուբվենցիոն ծրագրերի համար մարզպետարանին հատկացվել է 181 միլիոն դրամ
6418 դիտում
15:04 09-04-2019
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել
1453 դիտում
15:48 18-08-2022
Կառավարությունը 757 միլիոն դրամ կհատկացնի 15 բնակավայրերում 15 սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար
Այս բաժնից
328 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
457 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
835 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ