211652_close_icon
views-count1613 դիտում article-date 11:37 01-08-2019

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահին՝ ազգային տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ուելի Մաուրերին՝ Շվեյցարիայի Համադաշնության ազգային տոնի կապակցությամբ։ «Մեծապես կարևորում ենք մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները և շահագրգռված ենք ընդլայնելու հայ-շվեյցարական փոխշահավետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։ Համոզված եմ, որ հայ-շվեյցարական գործընկերային կապերի ընդլայնումը բխում է մեր բարեկամ ժողովուրդների շահերից»,- իր ուղերձում մասնավորապես նշել է նախագահ Սարգսյանը:

Նմանատիպ նյութեր