211652_close_icon

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի նախագահին երկրի ազգային տոնի առթիվ

views-count1269 դիտում article-date 16:21 10-06-2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզային այդ երկրի ազգային տոնի՝ Պորտուգալիայի օրվա առթիվ: Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ հայ-պորտուգալական բարեկամական հարաբերությունները կնպաստեն նորարարության, գործարարության, մշակույթի և գիտության բնագավառներում երկկողմ կապերի ընդլայնմանը: Հանրապետության նախագահը Մարսելու Ռեբելու դե Սոուզային մաղթել է ամենայն բարիք, իսկ Պորտուգալիայի ժողովրդին՝ հետագա բարգավաճում:

Նմանատիպ նյութեր