2813 դիտում
11:25 01-08-2019
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը իրականացնում է հուշարձանների պահպանությունը, վերականգնման գործառույթ չունի․ պարզաբանում
«Վերջին շրջանում սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվական միջոցներում առանձին անհատների կամ կայքերի կողմից բարձրացված խնդիրների շրջանակներում հաճախ անհարկի պիտակավորվում և շահարկվում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի («Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ) անունը` հուշարձանների (հատկապես ավերված, կիսավեր) նկատմամբ ոչ պատշաճ պահպանություն իրականացնելու և դրանք չվերականգնելու կամ չամրակայելու կապակցությամբ: Ամենևին կասկածի տակ չդնելով մեր համաքաղաքացիների և լրագրողների անկեղծությունը և գնահատելով, իսկ հաճախ նաև կիսելով նրանց մտահոգությունները` ստիպված ենք մեկ անգամ ևս անդրադառնալ հուշարձանների պահպանության ոլորտում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի իրավասություններին և գործառույթներին, իրականացրած աշխատանքներին: Տեղեկացնում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժինը։
Այսպես, համաձայն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ի կանոնադրության (ՀՀ կառավարության 2003թ. մարտի 7-ի թիվ 312-Ն որոշում)` կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են պետական սեփականություն հանդիսացող հուշարձանախմբերի, հուշարձանների համալիրների, պատմական և բնապատմական միջավայրի, պատմամշակութային հողերի պահպանությունը, ուսումնասիրումը, հանրահռչակումը և օգտագործումը: Իսկ ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներ որպես պատվիրատու կարող է իրականացնել իր ենթակայության տակ գտնվող արգելոց-թանգարանների տարածքներում:
Պետական սեփականություն համարվող հուշարձանների պահպանությունը նիրականացվում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ի մարզային ծառայությունների հուշարձանների պահապանների շրջայցերի միջոցով (130 հուշարձանների պահապան իրականացնում են շուրջ 19000 հուշարձանի պահպանությունը) ՀՀ մշակույթի նախարարության կողմից հաստատված 2011թ. օգոստոսի 6-ի թիվ 458-Ա հրամանով սահմանված համապատասխան ընթացակարգի համաձայն: Ըստ այս ընթացակարգի` հուշարձանների պահապանն արձանագրում է հուշարձանի պահպանվածության վիճակը, փոփոխությունների կամ չսահմանված գործողությունների, պայմանակարգերի խախտման մասին տեղեկացնում է իր վերադասին, տեղում ձեռնարկում անհրաժեշտ միջոցառումներ:
Շրջայց իրականացնող աշխատակցի տեղեկատվության հիման վրա «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ի մասնագետները իրականացնում են համապատասխան ուսումնասիրություններ, կանխարգելիչ գործողություններ, այդ թվում` հուշարձանների պատշաճ պահպանությունն իրականացնելու համար աշխատանքներ են տանում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, անհրաժեշտության դեպքում դիմում իրավապահ մարմիններին (2018թ. հուշարձանների տարածքում արձանագրված խախտման 30, իսկ 2019թ. հունվար-հուլիս ամիսներին արդեն 23 դեպքով դիմել է իրավապահ մարմիններին):
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից յուրաքանչյուր տարի իրականացվում է պահպանվածության առումով առավել վտանգված հուշարձանների (ընդգրկվում են պետական սեփականություն համարվող այն հուշարձանները, որոնք ծայրահեղ ծանր վիճակում են և ամեն վայրկյան կարող են մասամբ կամ ամբողջովին փլուզվել և ավերվել:
2019թ. 1-ին կիսամյակի դրությամբ դրանց թիվը 416 է) մշտադիտարկում, որի արդյունքները ներկայացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` ակնկալելով, որ կտրամադրվեն համապատասխան միջոցներ հուշարձանների ամրակայման, նորոգման կամ վերականգնման համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
3029 դիտում
21:19 31-07-2019
«Պահպանության ծառայություն»-ը հուշարձանների վերականգնման գործառույթ չունի. պարզաբանում
Այս բաժնից
922 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
958 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի