3393 դիտում
18:38 22-06-2017
«Պատմամշակութային հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենը այցելել է Վայոց Ձորի մարզի հուշաձանների տարածքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Պատմամշակութային հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը, տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ Կարեն Փահլևանյանը Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանի ուղեկցությամբ այցելել են մարզի հուշարձանների տարածքներ` ծանոթացել պահպանությանն առնչվող խնդիրներին:
Վերնաշեն համայնքից 7 կմ հյուսիս, լեռան լանջին բազմած Սպիտակավոր վանական համալիրի /պետ. ցուցիչ` 9. 15. 4/ տարածք վերջերս կենդանիների մուտք էր արձանագրվել: Մարզային ծառայության պատասխանատուները անմիջապես ձեռնամուխ էին եղել հուշարձանի տարածքի սանիտարական մաքրման աշխատանքներին: ՊՈԱԿ-ի տնօրենը տեղում ծանոթացավ իրավիճակին ու մարզային ծառայության պետի հետ քննարկեց խնդրի լուծման հնարավոր տարբերակները:
Առաջիկայում նախատեսվում է հուշարձանի տարածքն օրենքով սահմանված կարգով ցանկապատել: Եղեգնաձորի բնակիչներից մեկն էլ հայտնել է ֆինանսական աջակցության պատրաստակամության մասին: ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքով հնարավորինս աչքի չզարնվող ցանկապատը կբացառի կենդանիների մուտքը 14-րդ դարի կառույցի տարածք:
Եղեգիս համայնքի արևմտյան եզրին է գտնվում Սուրբ Աստվածածին երկու զույգ մույթերով, եռանավ բազիլիկ տիպի, թաղածածկ եկեղեցին: Մարզային ծառայության պետի ներկայացմամբ եկեղեցու տանիքը նորոգման կարիք ունի, որովհետև անձրևաջրերը ներս են լցվում` վտանգելով հուշարձանի անխաթարությունը:
ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանն Արատեսի վանական համալիրում էլ ծանոթացել է այդ հուշարձանի պահպանությանն առնչվող խնդիրներին: Մելանյա Դովլաթյանը ներկայացրել է, որ ժամանակին հուշարձանի թափված քարերի հաշվառում ու համարակալում է կատարվել: Միջնադարյան հայկական ճարտարապետության այս հուշարձանախումբը բաղկացած է մի քանի մատուռից, Ս. Սիոն, Ս. Աստվածածին եկեղեցիներից և երկու գավիթներից: Ենթադրվում է, որ հուշարձանը հիմնադրվել է VII դ., թեև ամենահին գրավոր տեղեկությունը վերաբերում է IX դ.:
Հայաստանում հրեական համայնքի մշակութային ժառանգության պահպանության լավագույն վկայությունը Եղեգիս գետի ձախ ափին գտնվող և 1,5 հազ. քմ տարածք զբաղեցնող հրեական գերեզմանոցն է: Արա Թարվերդյանը տեղում ծանոթացել է նաև այս հուշարձանի և դրա հարակից տարածքի առկա խնդիրներին:
Հիշեցնենք, որ «Պահպանություն ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանն ու Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը վերջերս քննարկել են գերեզմանոցի բարեկարգմանն ու ցանկապատմանն առնչվող հարցեր:
Աշխատանքային խումբն այցելեց նաև Վայոց ձորի մարզի Հերմոն համայնքում ՊՈԱԿ-ի` սեփականության իրավունքով վերջերս ձեռք բերած տարածքը, որը հիմնանորոգման կարիք ունի: Նախատեսվում է նորոգումից հետո այն դարձնել գիտական կենտրոն, որին կից բացել նաև ժայռապատկերների թանգարան: Ի դեպ` ցուցանմուշների մի մասն էլ բացօթյա ցուցադրությամբ ներկայացնել այցելուներին: Մարզում հաշվառված է 5000-ից ավելի ժայռապատկերներ:
Արա Թարվերդյանն ու մարզային ծառայության պետը քննարկել են նաև այս նախաձեռնությունը կյանքի կոչելուն առնչվող հարցեր:
[b]«Պատմամշակութային հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
10450 դիտում
17:36 29-06-2017
Դիլիջանի հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության խնդիրները կկանոնակարգվեն
Այս բաժնից
481 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
325 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց