39235 դիտում
12:27 27-07-2019
Երևանում բախվել են 24-ամյա վարորդի Subaru-ն, 26-ամյա վարորդի Mercedes-ը, Mercedes-ն էլ բախվել է թերթի կրպակին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, հուլիսի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 24-ամյա Հարություն Ա․-ի վարած Subaru մակնիշի 35 QM 428 համարանիշի և 26-ամյա Գոռ Կ․-ի վարած Mercedes մակնիշի 35 VN 037 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անցել կանաչապատ հատվածի վրայով ու բախվել «Հայմամուլ» ընկերությանը պատկանող կրպակին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։
Վթարի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակ, որտեղից ժամանել են տեսուչներ՝ Հրաչ Ալեքսանյանն ու Վիգեն Սարգսյանը։
Փաստի առթիվ նույն դասակում անվարույթ նյութեր են նախապարաստվում։
Օպերատիվորեն ժամանել են նաև Արաբկիր վարչական շրջանի կանաչապատման ծառայողները՝ բաժնի պետի գլխավորությամբ։
Ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Mercedes-ի վարորդն ընդունել է իր մեղավորությունը։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+