211652_close_icon
views-count46811 դիտում article-date 14:36 26-07-2019

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում․ 30-ամյա վարորդը VAZ 21014-ով, կողաշրջված վիճակում, հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 1 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, հուլիսի 26-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։10-ի սահմաններում Գավառ քաղաքի բնակիչ 30-ամյա Հովիկ Դադոյանը իր վարած VAZ 21014 մակնիշի 35 MD 139 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 33 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ․ Դադոյանն ու նրա ուղևոր Գավառ քաղաքի բնակիչ 46-ամյա Արտակ Իսպիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Ներսես Գրիգորյանը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ն․ Գրիգորյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, քանի որ ժամեր անց հիվնադանոց տեղափոխված Ա․ Իսպիրյանը, գիտակցության չգալով, մահացել է։ Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր