1613 դիտում
12:47 26-07-2019
Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում նոր միտումներ են արձանագրվել․ ՀՀ-ն նոր ռազմավարություն է մշակում
ՀՀ անվտանգության խորհուրդն Ազգային անվտանգության նոր ռազմավարություն կմշակի: Այս մասին հուլիսի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Հաղորդում է [url=https://armenpress.am/arm/news/982904.html]«Արմենպրեսը»[/url]։
«Գործող ռազմավարությունն ընդունվել է 12 տարի առաջ, որից հետո Հայաստանում, տարածաշրջանում և աշխարհում հիմնարար փոփոխություններ են տեղի ունեցել: 2007 թ. ի վեր Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում զարգացման նոր միտումներ են արձանագրվել: Տեղի է ունեցել ռուս-վրացական պատերազմը` սրելով այդ երկրների միջև հարաբերությունները: Իրան-ԱՄՆ լարված հարաբերություններով պայմանավորված՝ մեր սահմանակից Իրանի համար առաջացել են պատժամիջոցները հաղթահարելու նոր խնդիրներ: Մերձավորարևելյան տարածաշրջաններին վերաբերող հիմնահարցերը ենթարկվել են էական փոփոխությունների: Մեզ համար լրջագույն խնդիր է` բացառել դեռևս հարկ եղած գնահատականների չարժանացած 2016 թ. ապրիլյան իրադարձությունների կրկնությունը: 2018 թ. Հայաստանում արձանագրվել են հիմնարար փոփոխություններ, մեծ փոփոխությունների է ենթարկվել Հայաստանի տնտեսական ինտեգրման քաղաքականությունը: Հայաստանը դարձել է ԵԱՏՄ անդամ, ինչպես նաև ԵՄ-ի հետ ստորագրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»,- ասաց Գրիգորյանը:
Անվտանգության խորհրդի քարտուղարը նշեց, որ այս փոփոխությունների հետ մեկտեղ կան իրողություններ, որոնք մնացել են անփոփոխ:
«Հայաստանի գլխավոր մարտահրավերները շարունակում են մնալ Արցախյան հիմնահարցի շուրջ գոյություն ունեցող գործընթացները` փոխզիջումների ճանապարհով հիմնահարցը լուծելու վերաբերյալ Ադրբեջանի մերժողական քաղաքականության պատճառով: Շարունակում է փակ մնալ նաև հայ-թուրքական սահմանը»,- նշեց Արմեն Գրիգորյանը:
Նա ընգծեց, որ անհրաժեշտ է ձևավորել մի փաստաթուղթ, որը կլինի ճկուն և կարձագանքի մեր երկրում, տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող զարգացումներին:
Նմանատիպ նյութեր
4033 դիտում
17:02 07-09-2017
Կառավարությունը մշակում է «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030»-ը
5188 դիտում
12:45 14-08-2017
Հայ-ղազախական առևտրատնտեսական հարաբերություններում նկատվում են աճի միտումներ. ՀՀ վարչապետ
Այս բաժնից
571 դիտում
19:01 27-12-2024
Կառավարությունը սահմանել է կարևորագույն օբյեկտների պետական պահպանության նոր չափորոշիչներ
520 դիտում
18:48 27-12-2024
Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին բուք է
682 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել