211652_close_icon
views-count5191 դիտում article-date 12:45 14-08-2017

Հայ-ղազախական առևտրատնտեսական հարաբերություններում նկատվում են աճի միտումներ. ՀՀ վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն Աստանայում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիտժան Սագինտաևի հետ: Ղազախստանի կառավարության ղեկավարը նշել է, որ միջպետական հարաբերությունների ներկայիս մակարդակը, երկու պետությունների միջև առկա բարձր քաղաքական երկխոսությունը լավ հիմք են տնտեսական փոխգործակցության խորացման համար: Պարոն Սագինտաևն ընդգծել է, որ հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը մեծապես կնպաստեն բարձր մակարդակով փոխայցելությունները: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ վարչապետը նշել է, որ ուրախ է հանդիպելու իր գործընկերոջ հետ Հայաստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նախաշեմին: Կարեն Կարապետյանի խոսքով՝ հայ-ղազախական առևտրատնտեսական հարաբերություններում նկատվում են աճի միտումներ և առկա է տնտեսական փոխգործակցության հետագա զարգացման ներուժ: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ երկու երկրներում էլ կան բազմաթիվ հեռանկարային նախագծեր, որոնք կարելի է իրականացնել համատեղ և փոխշահավետ պայմանների հիման վրա: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցեր, մատնանշել փոխգործակցության մի շարք ուղղություններ:

Նմանատիպ նյութեր