4249 դիտում
10:03 25-07-2019
Հեղափոխությունը պետք էր անել 5 տարի առաջ․ ներկայում ռուսները թուրքերի հետ են․ ռուս փորձագետ․ «168 ժամ»
«168 Ժամ» թերթը գրում է․ ««168 Ժամ»-ի զրուցակիցն է «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը։ Ներկայացնում ենք հարցազրույցից մեկ հատված։
[b]– Որքանո՞վ եք հետևում ներքաղաքական իրավիճակին։ Ի՞նչ դիտարկումներ ունեք։[/b]
– Որքանով որ հետևում եմ, նկատում եմ, որ ՀՀ իշխանությունը ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ հեղափոխական ժանրից, դա արդեն հնացել է, դրա ժամանակն անցել է։ Պետք է դուրս գալ այլ ժանրի և արդյունքներ ցույց տալ, աշխատել։ Պետք է հստակ և օբյեկտիվ կերպով դիտարկել քարտեզը և հասկանալ, թե ինչ իրավիճակում է ՀՀ-ն։ Հայաստանի չորս սահմաններից երկուսը փակ են, ԱՄՆ-ը հեռու է, ԵՄ-ն հեռու է։ Պետք է դիտարկել Վրաստանի օրինակը։ Նայեք Վրաստանին, հենց խոսք գնաց ռուսական պատժամիջոցներից, կտրուկ թռիչք ապրեց լարին, բենզինի գները։ Ահա և Ձեզ Վրաստանի իրական տնտեսական կախվածությունը Ռուսաստանից։ Շատ հեռուն գնալ պետք չէ։ Բայց հայերը ևս ցանկանում են փորձել, թող փորձեն։
[b]– Այսինքն, հնարավոր է՝ բազմավեկտոր քաղաքականությունը հանգեցնի խնդիրների նաև Հայաստանի՞ համար։[/b]
– Գուցեև հանգեցնի, գուցե ոչ, իրավիճակից է կախված, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը կապված են շատ ոլորտներում չհաշված ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին։
[b]– Օրերս ադրբեջանական կողմը հայկական դիրքերը թիրախավորել էր Նախիջևանից։ Ինչո՞վ եք դա բացատրում։[/b]
– Դա խուլիգանություն է պարզապես։ Նախիջևանն Ադրբեջանի կողմից ղեկավարվող պրոտեկտորատ գոտի է։ Չեմ կարծում, որ պետք է լուրջ այլ իմաստներ փնտրենք այդ կրակոցներում։
[b]– ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից առաջընթաց ակնկալո՞ւմ եք մոտ ժամանակահատվածում։[/b]
–Ես դեռ միայն դատարկ կարգախոսներ եմ լսում, Փաշինյանն «Ազատություն» ռադիոկայանին էր ասել, որ պետք է հաշվի առնել Ադրբեջանի շահերը ևս։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանը խոսում է իր տարածքային ամբողջականության մասին։ Իսկ ինչպե՞ս եք դուք հաշվի առնելու այդ շահը, շրջաննե՞ր եք հանձնելու։ Թող նա ինքը բացատրի, թե ինչ է ասում, հետո ես կխոսեմ այդ թեմայի մասին։
[b]– Պարոն Տարասով, բավականին բարդ փուլ է տարածաշրջանի համար, լարված թուրք-ամերիկյան, ամերիկաիրանական, սերտացած ռուս-թուրքական հարաբերություններ, Վրաստանում ներքաղաքա կան զարգացումներ, որոնք արտաքին պատճառներ եւս ունեն, չկարգավորված ԼՂ հակամարտություն։ Ի՞նչ զարգացումներ են հնարավոր մեր տարածաշրջանում, և դրանք ինչպե՞ս կանդրադառնան ԼՂ հակամարտության վրա։[/b]
– Եթե կարճ ասեմ, ապա Փաշինյանն իր հեղափոխությամբ շատ է ուշացել։ Այն պետք էր անել դեռ 5 տարի առաջ։ Ներկայումս, երբ ռուսները թուրքերի հետ են, հեղափոխությունը հայերին ոչինչ չի տա։ Սենք Թուրքիայի հետ ենք։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
8013 դիտում
10:52 01-10-2019
Արցախի հարցում պետք է պատրաստ լինել զիջումների, կողմերից ոչ մեկը պատրաստ չէ դրան․ ռուս փորձագետ․ «168 ժամ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը